ՀՀ Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի հետ


18:17 , 10 դեկտեմբեր, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: