17:52 , 10 դեկտեմբեր, 2014
Newmag.am-ը գրում է․
Չիկ Կորեայի անունն այսօր արդեն ոսկե տառերով գրված է ջազի պատմության մեջ։ Իսպանացի Կորեան կարողացավ համատեղել տրադիցիոն ջազի և իսպանալատինական մեղեդիները` ստեղծելով իր յուրօրինակ ու տարբերվող ոճը։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունն ու այցեքարտը «Spain»-ն է։ Կորեայի համերգին գնալիս, օրինակ Մոնտրոյում, հանդիսատեսը այնքան պատրաստված էր, որ ցանկացած երաժիշտ կերազի այդպիսի ունկնդրի մասին։ Փոքրիկ հրաշքը սկսվում է 10։36 րոպեից, բայց խորհուրդ ենք տալիս կատարումը լսել ամենասկզբից։
Տեսանյութը՝ այստեղ