17:55 , 10 դեկտեմբեր, 2014Ժուլիեն Դուվիերը մասնագիտացած է շարժանկարչության մեջ։ Այս արվեստի շնորհիվ մարդիկ կարողանում են համակարգչային անիմացիոն լուսանկարներ ստեղծել։ Ստրասբուրգում բնակվող այս լուսանկարիչն ուսումնասիրում է իր շրջակայքը՝ փորձելով որսալ զանազան տեսարաններ, որոնք թույլ են տալիս իրեն արտահայտել դինամիկ շարժման զգացողությունը։ Հետագայում նա տքնաջան աշխատանք է կատարում լուսանկարները խմբագրելու համար։ Այս տքնաջան աշխատանքի արդյունքում ընդգծվում է լուսանկարի այս կամ այն տարրի, անհատի կամ առարկայի շարժումը, որի վրա լուսանկարիչը ցանկանում է գրավել դիտողների ուշադրությունը։ Արդյունքները գրավիչ են, հետաքրքրական և երբեմն էլ զարմանալի։ Խորազնին հայացքով դիտեք այս լուսանկարները, քանի որ դրանցից մի քանիսն անհնար է հասկանալ առաջին իսկ հայացքից։





















