Գուրգեն Արսենյանը՝Գուրգեն Արսենյանը՝ ՄԻՊ-ի հայտարարության մասին ՄԻՊ-ի հայտարարության մասին


17:46 , 10 դեկտեմբեր, 2014

Գուրգեն Արսենյանը՝ ՄԻՊ-ի հայտարարության մասինSlaq.am-ը գրում է․

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ զարմացած է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսի ընթացքում Կարեն Ադրեասյանը նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանում ներդրումային միջավայրը լավացել է և ներդրումները պակասել են: «Օմբուդսմենը շատ տարօրինակ բան հայտարարեց այսօր: Ինչպես կարող է այդպես լինել: Նա ասում է, որ ներդրումային միջավայրը լավացել է և ներդրումներն էլ պակասել են: Առնվազն տարօրինակ է նման բան հայտարարելը: Լավացնելու դեպքում պակասո՞ւմ է: Երևի վատացնե՞նք, որ լավանա»,- նշեց Արսենյանը` հավելելով.«Ինչևէ, օմբուդսմենի գնահատականն օմբուդսմենինն է»: «Ես մի քանի օր առաջ հայտարարել եմ, որ Հայաստանում գործում է խարդախների խումբ, որոնք իրակացնում են խարդախություններ և մեր ժողովրդին կողոպտում են և իրանք ունեն համապատասխան լիազորություններ: Հայաստանը մնում է մի երկիր, որտեղ դժվար է հանրային բարիք ստեղծելը: Հանրային բարիք ստեղծելու համար մեկ խնդիրը մտածողության խնդիրն է »,- եզրափակեց պատգամավորը: