17:20 , 10 դեկտեմբեր, 2014Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թունի ափամերձ շրջանում հսկայական սպիտակ շնաձուկը ջրից դուրս է ցատկում՝ հարձակվելով որպես ծուղակ օգտագործված պլաստիկից պատրաստված փոկի վրա։

Լուսանկարիչ Հերգիան Հերդին լուսանկարել է Ինդոնեզիայի Սամբաս շրջանում ճյուղի վրա նստած գորտերին։

Նորվեգիայի Ֆլա բնակավայրում 15 մետր բարձրության վրա բարակ ճյուղի վրա կանգնած արջը։

Ավստրալիայի Քուինսլենդի Ոսկե լողափին մոտեցող ուժգին փոթորիկը։

Տղամարդը կտրում է Սոնգուա սառած գետի սառույցը Չինաստանի Հեյլոնգջիանգ շրջանում Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոնին օգտագործելու նպատակով։ Այն Չինաստանի ամենահայտնի ձմեռային ատրակցիոններից մեկն է, որը կմեկնարկի 2015թ․ի հունվարի 5-ին ու կտևի մեկ ամիս։

Աբու Դաբիից 150 կմ դեպի արևմուտք Համիմում տեղի ունեցող Բազեների որսի միջազգային փառատոնի ժամանակ տղամարդը նստած է՝ ձեռքի վրա պահելով բազեին։

Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելում են Նյու Յորքում Սեպտեմբերի 11-ի հուշարձան-թանգարանը։

Փոքրիկ տղան ճոճվում է Աբու Դաբիում 2014թ․ի Շեյխ Զայեդի ժառանգության փառատոնի ժամանակ։

Չինաստանի Հուբեյ նահանգի Վուհան բնակավայրում պայթուցիկների միջոցով քանդում են «Yinfeng» հյուրանոցի շենքը։

Արևը բարձրանում է Լոնդոնի «Battersea» էլեկտրակայանի շինհրապարակի հետևից։

Մումբայում Բոդիբիլդինգի աշխարհի 6-րդ մրցույթի ժամանակ մասնակիցը սպասում է բեմ դուրս գալու իր հերթին։

Իսրայելում ցուցադրվել է նանո չափերի հասնող Նոր Կտակարանը, որը նոմինացվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում գրանցվելու համար՝ որպես աշխարհի ամենափոքրիկ Աստվածաշունչ։

Նոբելյան մրցանակի դափնեկիր Մալալա Յուսուֆզայի արյունոտ հագուստը ցուցադրության է հանվել Օսլոյում Խաղաղության Նոբելյան կենտրոնում։ 17-ամյա պակիստանցի աղջիկը պատմության մեջ Խաղաղության նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ մրցանակակիրն է։

Մադրիդում կայացող Չեմպիոնների լիգայի B խմբի խաղի ժամանակ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի խաղացող Գարեթ Բեյլը հարված է ստանում «Լյուդոգորեցի» Գեորգի Տերզիևից։

Փարիզում Ֆրանսիական հանրապետական պահակախմբի՝ զորանոց այցելության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քայլում է ձիու կողքով։

Աբբաս Ալիզադան, ով ինքն իրեն աֆղանական Բրյուս Լի է կոչում, լուսանկարվում է Քաբուլում՝ Դարուլ Աման պալատի փլատակների մոտ։
