Ես թարգմանել եմ ինձ ուղղված այդ օրհնանքը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Apple-ի գովազդի տեքստը կարդալու մասին (տեսանյութ)


17:00 , 10 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Apple ընկերությունը տեղյակ է, որ նա Գյումրիում իր հրավիրած ժողովի ժամանակ կարդացել է ընկերության 1997 թվականի գովազդի տեքստն իբրև ելույթ, պատասխանեց, թե դա իրեն էին ուղարկել որպես օրհնանք:

«Ես Գյումրիում ելույթ ունեցա քաղաքացիական ժողովի ընթացքում և շատ ուրախ եմ, որ ելույթ եմ ունեցել և շատ ուրախ եմ, որ տալիս եք այդ հարցը: Դուք գիտեք, որ ես կողմնակից եմ փոխպատվաստման, մեկս մյուսից վերցնում ենք: Ես մեկ շաբաթ առաջ մի սփյուռքահայից ստացել եմ ուղերձ, որն ուղղված էր ինձ, որպես օրհնանք: Եվ ես որոշեցի, որ այդ տեքստը չի վերաբերվում ինձ, այդ օրհնանքը հայ ժողովրդինն է և Գյումրիինն է: Եվ ես որոշեցի այդ օրհնանքը թարգմանել և փոխանցել Գյումրիի հայ ժողովրդին»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ