Անդրեի՝ հիվանդանոց ընկնելն ու Վահեի, Հայկի և Նարեկի հույզերը համերգից առաջ (լուսանկարներ)


16:12 , 10 դեկտեմբեր, 2014

Esem.am-ը գրում է.

Արամ Խաչատչրյան համերգասրահում երեկ կարծես 2000-ականները լինեին, երբ երկրպագուներն իրենց «կոտորում» էին հանուն այս կամ այն արտիստի:) Թվում էր՝ նոր սերնդի երկրպագուների հոգեբանության մեջ շատ բան է փոխվել, արի ու տես՝ այդպես չէ:) Երեկ լեփ-լեցուն դահլիճում կայացավ Անդրեի ու «Xfactor»-ի իր երեք տղաների՝ Հայկ Հունանյանի, Վահե Մարգարյանի և Նարեկ Վարդանյանի համերգը, որը մեկնարկեց եռյակի կատարմամբ «Հաղթենք միասին» երգով:

Համերգի հանդիսավար Ավետ Բարսեղյանը նկատեց, որ «Xfactor»-ն Անդրեին հասցրել է Նաիրի բժշկական կենտրոն և հորդորեց Անդրեին կրկին քաշ հավաքել:  ESem.am-ի հետ զրույցում երգիչն ասաց, որ նախագիծը, համերգը մեծ պատասխանատվություն են ենթադրում, դա էլ իր հերթին՝ մեծ էներգիա և նյարդեր:

«Միշտ, երբ ինչ-որ բան վերցնում ես ուսերիդ, դժվարություններ են լինում, որոնք դու պիտի հաղթահարես… Ես լիովին տրվել եմ նախագծին,- ասաց երգիչն ու հավելեց, որ այս ամենից հետո մի փոքր կհանգստանա: -Հետո կսկսեմ աշխատել «Անդրե» նախագծի վրա, կմեկնեմ Հայաստանից ու տևական ժամանակ այստեղ չեմ լինի»: Անդրեն անսպասելի մեծ նորություն խոստացավ, որի բացառիկ մանրամասները կվստահի ESem.am-ին:)

Համերգին նա ներկայացրեց «Սիրո պայքար» երգի պրեմիերան, որի հեղինակն Ավետ Բարսեղյանն է: Հայկը, Վահեն և Նարեկը ներկայացրին «Xfactor»-ի իրենց լավագույն կատարումները, որոնք ընտրել էր հանդիսատեսը: Համերգին ներկայացան նաև Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը, Ժաննա Դավթյանը: Զուգերգեր կատարեցին Անդրեն և Լենա Ղազարյանը, Արսեն Սաֆարյանն ու Հայկ Հունանյանը, Վահե Մարգարյանն ու Սոնա Ռուբենյանը, Նարեկ Վարդանյանն ու Լենա Ղազարյանը:

 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ