Դեսպան. Ֆրանսիան հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով


15:12 , 10 դեկտեմբեր, 2014

Դեսպան. Ֆրանսիան հավատարիմ է իր ստանձնած հանձնառությանը՝ ԼՂ հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհովPanorama.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործին, և վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հնարավորինս կաջակցեն հայ-ֆրանսիական համագործակցությանն ուղղված նրա բոլոր նախաձեռնություններին:

ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի ծանրակշիռ դերը միջազգային ասպարեզում, մասնավորապես, նրա ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձևաչափում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Գալուստ Սահակյանը նշել է, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատված նաև միջխորհրդարանական մակարդակով, որի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների բարեկամական խմբերը:

Գալուստ Սահակյանը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և խորացման գործում բարձր է գնահատել նախորդ դեսպանների կատարած ներդրումը և նորանշանակ դեսպանին մաղթել հաջողություններ և բեղմնավոր աշխատանք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ