Լևոն Հայրապետյանը դատարան չի ներկայացել


14:42 , 10 դեկտեմբեր, 2014

fgh1in.am-ը գրում է․

Ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը չի հայտնվել Մոսկվայի Բասմանյան դատարանում՝ տնային կալանքի ժամկետի երկարացման նիստին մասնակցելու համար: Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը:

Ինչպես հայտնի է դարձել դատարանում, նա գտնվում է հիվանդանոցում: Փաստաբանի խոսքով՝ Հայրապետյանը հոսպիտալացվել է «միզապարկի քաղցկեղ» ախտորոշմամբ: Ինպես հայտնել է պաշտպանը՝ միզապարկի քաղցկեղն այն հիվանդությունների շարքում է, որոնք խոչընդոտում են քննչական մեկուսարանում ամբաստանյալի գտնվելուն:

Ձեռնարկատիրոջ պատպանությունը բացարկ է հայտարարել դատավոր Արթուր Կարպովին: Փաստաբանների կարծիքով՝ դատավորը նախկինում կայացրել է անհամապատասխան որոշումներ՝ կապված Հայրապետյանի առողջական վիճակի արհամարհման հետ:

Իրենց հերթին դատախազությունն ու քննության ներկայացուցիչը հայտարարել են պաշտպանող կողմի բացարկի անհիմն լինելու մասին և խնդրել չբավարարել այն:

Դատարանը հեռացել է խորհրդատվական սենյակ՝ վճիռ կայացնելու: