14:34 , 10 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ Սմբատ Հակոբյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության կազմակերպած հանրահավաք-երթին նշեց, որ ազատամարտիկներին «Ազատության» հրապարակ է բերել այն նույն ցավը, ինչ ողջ ժողովրդին: Նա ընդգծեց, որ ազատամարտիկներն ամեն օր հանդիպում են Հայաստանի այն քաղաքական ուժերին, որոնք օր առաջ փորձում են հասնել իշխանության:
«Բայց վերջին օրերին իշխանական ապարատը ոտնձգություններ է սկսել ազատամարտիկների հանդեպ: Մի քանի օր առաջ մի խումբ մարդկանց հետո քաշքշուկի մեջ հայտնվեցին հրամանատարներ Մանվել Եղիազարյանն ու Ռազմիկ Պետրոսյանը: Ստանալով պատասխան՝ ուժերը հեռացել են, այսօր առավոտյան դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին, և նա գտնվում է Էրեբունի հիվանդանոցում՝ ծանր վիճակում: Մենք ամենայն պատասխանատվությամբ խոհեմության կոչ են անում և հայտարարում, որ նման քայլերով չեք վախեցնելու ո՛չ մեզ, ո՛չ ժողովրդին: Մենք կանգնելու ենք մինչև վերջ ցանկացած ձևաչափի մեջ»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ