Երևի Րաֆֆիին թվում է, որ մինչև հիմա հայաստանցիները ոչ հեռուստացույց ունեն, ոչ համակարգիչ


14:16 , 10 դեկտեմբեր, 2014

90-ակամների սկզբին, երբ սահմանները բացվեցին, կարոտած սփյուռքահայերի մեծ բանակ եկավ Հայաստան։ Նրանց մեջ կային այնպիսիները, որոնց թվում էր, որ այստեղ ապրում են պապուասներ, որոնք ոչինչ չեն տեսել և ոչնչից տեղյակ չեն։ Օրինակ հարցնում էին.«Դուք դիտե՞ք՝ սավառնակն ինչ է»։ Նկատի ունեին ինքնաթիռը։ Մարդ էլ կար, որ ուզում էր սովորեցնել սուրճ խմել։ Երևի իրեն թվում էր, թե այստեղի մարդիկ սուրճի հատիկները ծամում-ուտում են։ Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունները։ Երևի Րաֆֆիին թվում է, որ մինչև հիմա հայաստանցիները ոչ հեռուստացույց ունեն, ոչ համակարգիչ։ Ինտերնետի մասին խոսելն ավելորդ է։ Իսկ անգլերեն տիրապետում են միայն իր ընտանիքի անդամները։ ԲԱՐԵՎ, ՐԱՖՖԻ։