14:13 , 10 դեկտեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրավիրված հավաքին նշեց, որ արդեն 7-րդ տարին է, որ ՀԱԿ-ը ավանդական հավաք ու երթ է կազմակերպում Մարդու իրավունքների պաշտպանության օրը:
«Այս իրադարձության խորհրդանիշն այն է, որ ժողովուրդն ինքն է իր իրավունքների տերը և ոչ ոք ազատություն չի տա, եթե ժողովուրդը չվերցնի իր ձեռքը: Ամբողջ մարդկության պատմությունը դրա մասին է խոսում: Ոչ մի ռեժիմ երբեք կամովին չի հանձնում իր իշխանությունը, չի շնորհում ազատությունները քաղաքացիներին: Քաղաքացիները իրենք են վերցնում»,- ասաց նա:
Այնուհետև Լևոն Զուրաբյանն անդրադարձավ նախօրեին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանի տեղի ունեցած միջադեպին, որոնք մի խումբ մարդկանց հետ քաշքշուկի մեջ էին ընկել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ