14:06 , 10 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Ազատության հրապարակում մեկնարկել է եռյակի հանրահավաք-երթը՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը: Նշենք, որ, բացի «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից, եռյակի մյուս երկու ուժերի՝ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարները ներկա չեն: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է լիդերներից միայն ինքը ներկա, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես լիդեր չեմ, շարքային քաղաքացի եմ»: Իսկ հարցին ի պատասխան, թե որքա՞ն կարող է սպասել` մինչեւ Ծառուկյանը եւ Տեր-Պետրոսյանը իշխանափոխություն պահանջեն, նախ` երկու րոպե լռեց, այնուհետեւ ասաց, որ կսպասի եւ կպայքարի ժողովրդի հետ միասին: «Ես ոչ մեկի չեմ սպասելու, ես սպասելու եմ, որ ՀՀ քաղաքացին տիրանա հրապարակին»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ եթե ժողովրդի հուսալքության համար մեղքի իր բաժինն ունի, կրկին ներողություն է խնդրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ