13:48 , 10 դեկտեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
Թուրքիայում «Ազգայնական շարժում» կուսակցության` Անթալիայից պատգամավոր Մեհմեդ Գյունալը հայտնել է, որ ՄԱԿ-ը ծրագրեր է սկսել Թուրքիայում Հայաստանի հետ սահմանն ականազերծելու ուղղությամբ: Ըստ Haberler-ի՝ նա խորհրդարանում հայտնել է, թե «հայերի տեղահանման 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ իշխանությունն ու պարոն նախագահը աշխատանքներ են տանում իրենց խոստումներն իրականացնելու ուղղությամբ»: Գյունալը դժգոհություն է հայտնել, թե ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ ականազերծման ուղղությամբաշխատանքների մասին մամուլում տեղ գտած տեղեկություններում չի նշվում թուրքական ընկերությունների մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ