«Ես ընդամենը համեստ ոստիկանապետ եմ». Վ. Գասպարյանը՝ վարչապետի հայտարարության մասին


13:10 , 10 դեկտեմբեր, 2014

«Ես ընդամենը համեստ ոստիկանապետ եմ». Վ. Գասպարյանը՝ վարչապետի հայտարարության մասինPanorama.am-ը գրում է․

«Տվեք ձեր հարցը վարչապետին: Հայտարարությունն արել է վարչապետը: Ես ընդամենը համեստ ոստիկանապետ եմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ չսպասելով, որ մինչև վերջ լրագրողը տա իր հարցը:

Լրագրողն ընդամենը հասցրեց հարցնել՝ «Ջերմուկում վարչապետը խոսել է ներքին գործերի նախարարության ստեղծման …»:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր. «Եվ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունը մենք ապագայում տեսնում ենք, որ լինի ներքին գործերի նախարարություն, ինչպես բազմաթիվ եվրոպական երկրներում: Դրա մեջ կմտնեն բազմաթիվ ծառայություններ, դա ճիշտ է, արդյունավետ է, և դա է ցույց տալիս աշխարհի փորձը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ