ԵԱՀԿ-ն հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկում կիրականացնի


12:28 , 10 դեկտեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն դեկտեմբերի 11-ին ԵԱՀԿ միջնորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ-ադրբեջանական շփման գծում: Մոնիթորինգը կիրականացվի Տավուշի մարզի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շարովը և Սայմոն Թիլլերը:

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը: