11:40 , 10 դեկտեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է․
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Երեւանում: Անհայտ մակնիշի և համարանիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկում` ժողովրդին հայտնի «Ցիրկի» խաչմերուկում, ընթացքում չի նկատել, թե ինչպես են իր մեքենային բարձված հսկայական քարերը մոտ 50 մետր թափվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում երթեւեկությունը կաթվածահար չլինելու նպատակով օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի երկրորդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Մինաս Մինասյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ