Զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից. ՄԻՊ


11:15 , 10 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Այս տարի Հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի իրավունքը, դա նրանց հերոսության հետևանքն է: Զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից. այս մասին հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանն այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ առաջին անգամ ութ ոլորտի ղեկավարների՝ մարդու իրավունքների խնդիրներ շուրջ կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը։

Կլոր սեղանի քննարկումներին մասնակցում են նաև Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Անդրադառնալով ոստիկանության գործունեությանը Կարեն Անդրեասյանը նշեց, որ ծեծը, բռնությունը կաշառակերությունը վերջին տարիներին գրեթե վերջացել են. «Դա նկատելի է բոլորի համար: Այս դրական ֆոնի վրա կա խնդիր, որ մենք կուզենայինք աշխատել ոստիկանության հետ: Դա խաղաղ հավաքներն են»:

Օմբուդսմենը նշեց, որ արդարադատության նախարարության հետ աշխատանքներում մի շարք խոստումներ են ստացել, այդ թվում՝ ազատազրկվածների և փաստաբանների հանդիպման հնարավորության, լրագրողը որպես վկա ներգրավվելու և նրա անձի գաղտնիությունը պահելու հարցերը, և այլն։

«Քննչական կոմիտեի աշխատանքների մասին պետք է նշել, որ մի շարք ձեռքբերումներ ենք ունեցել,–ասաց Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ Կրթության նախարարության հետ աշխատանքներում ևս եղել են ձեռքբերումներ,-պետք է հատկապես առանձնացնեմ ներառական կրթության մասին դրույթը, որը շոշափելի ձեռքբերում է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ