Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


11:09 , 10 դեկտեմբեր, 2014

Երդվում են...

Նաիրիտցիները մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են անում ու պահանջում են իրենց աշխատավարձները: Նրանց չես կարող մեղադրել, մարդիկ օր ու գիշեր աշխատանքի են գնացել, ու ոչ ոք նրանց չի ասել, որ գիտե՞ք, կարող ա ձեզ հեռացնեն: Հիմա ինչ գնով էլ լինի, մարդիկ իրենց գումարները պետք է ստանան, սրանից ճիշտ տարբերակ չեմ տեսնում: Ու ընդհանրապես, երբ մարդիկ աշխատանքի են գնում, պետք է վճարվեն, գիտեմ, որ այս վիճակում միայն «Նաիրիտը» չի, այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա ՀՀ-ում:

Ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ մարդիկ կան՝ կորցրել են իրականության մասին բոլոր պատկերացումները: Հասկացանք՝ միջոցառումներ պետք է արվեն, որ ամբողջ աշխարհը խոսի ցեղասպանություն կոչվող արհավիրքի մասի, բայց մի բան անելուց առաջ մի քիչ մտածել ա պետք ու նոր անցնել գործի: Ասենք, չեմ հասկանում Ծիծեռնակաբերդում ԴԱՀԿ-ի նոր աշխատակիցների երդման իմաստը: Մի բան որ անում ենք, գոնե մոտավոր իմաստ պետք է ունենա, ստեղ չկա:

ԴԱՀԿ-ի երդումը նոր ֆլեշմոբի սկիզբ դրեց: Մարդիկ սաղին երդվալ տվեցին: Քիչ է մնում Կոկորդիլոսն էլ նոր տարվա սեղանին երդում ուտեր, ու սաղ ընկներ իրա տեղը: Բայց ի՞նչ մեղքս թաքցնեմ, լավ հումորներ կային, որոնք ուշադրության արժանի էին: Իսկ դու երդվե՞լ ես, եթե ոչ, շտապիր, տեղերն ԱՆսահմանափակ են: Ճ

Ադրբեջանական դիվերսիայից հետո: Ադրբեջանցիները սկսեցին ստահոդ լուրեր տարածել: Ի ուրախություն մեզ՝ պետք է ասեմ, որ այս անգամ նրանց ստահոդ լուրերը չշահարկվեցին մեր մոտ, ու ավելին, բոլորը՝ դիմադիր, թե ընդդիմադիր, իրենց կոռեկտ պահեցին: Այ երեկ զգացի ազգի միասնականությունը: