2014 թվականը Հայաստանի համար կործանարար էր


10:56 , 10 դեկտեմբեր, 2014

Որքան էլ փորձենք 2014 թ. Հայաստանի համար լավ գնահատել, միևնույն է, դա այդպես չէ: Նախ ռազմական առումով մենք ունեցանք խայտառակ արդյունքներ՝ աննախադեպ մեծ քանակով մարդկային զոհեր, գերեվարվածներ, խոցված ուղղաթիռ՝ իր ֆինանսական լուրջ կորուստով: Հետո տնտեսությունը նույնպես անկում ապրեց՝ իր հետ անդունդը տանելով շարքային քաղաքացիներին և իրենց սպառողական զամբյուղը, այնուհետև արտաքին քաղաքական դաշտում նույնպես հայտնվեցինք մեկուսացված վիճակում, ու Հայաստանի համար շատ կարևոր քաղաքական հարցեր լուծվեցին ի հօգուտ մեր թշնամիների: Վերջապես ունեցանք աննախադեպ քանակի արտագաղթ, անորոշ ժամանակով փոքր ու մեծ գուղերում և քաղաքներում կողպվեցին բնակարանները: Մեկ բառով եթե բնութագրելու լինեմ 2014 թ-ը Հայաստանի համար, ապա կասեմ, որ այն ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԷՐ: Այս ամենի մեղքը վերից վար ընկնում է և՛ իշխանության ներկայացուցիչների, և ՛ իրենց ընդդիմություն հռչակած քաղաքական ուժերի վրա: