10:02 , 10 դեկտեմբեր, 2014Ես և «Դե էլ մի» տեսահոլովակիս օպերատոր, այս անգամ նաև ռեժիսոր Արտյոմ Աբովյանը, ում հետ աշխատելուց մեծ բավականություն եմ ստանում։ Ամեն տեսահոլովակիցս հետո հասկանում եմ, որ երկուսիս աչքերն ասես նույն կերպ են «մտածում»։

Պրոֆեսիոնալ, պունկտուալ և իր գործի քաջ գիտակ Վիկա Մարտիրոսյանի հետ։
Միայն այս հատկանիշներով օժտված մարդը կարող էր իրականացնել այսքան բարդ, աշխատատար և բազմաժանր խորեոգրաֆիան…
Նա իրականություն է դարձնում իմ պարային երազանքները։
Եվ, իհարկե, շնորհակալ եմ Ամարասի գեղեցկուհիներին՝ իրենց ներկայությամբ տեսահոլովակս էլ ավելի գեղեցկացնելու համար։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռուբեն Մուրադյան, ում վստահվում են գլխավոր ներկայացումների գլխավոր դերերը։
Նա հրաշալի՜ պարընկեր է։

Ես և Անի Ավդալյանը։ Նրա նմանները, կհամարձակվեմ ասել, ամբողջ աշխարհում են քիչ։
Այս անգամ էլ հենց նրան վստահեցի վարսերս, որոնց նկատմամբ չափազանց բծախնդիր եմ։

Աշխեն Կոստանդյան. շատ շնորհալի դիմահարդար, ում հետ աշխատեցի իմ վերջին 2 տեսահոլովակներում։ Նա ընկալեց ու հրաշալի կերպով իրականացրեց դիմահարդարման այն տեսակը, որն այդքան ուզում էի ստանալ վերջին ժամանակահատվածում։

Այս աղջիկները պիտի նկարահանվեին իմ տեսահոլովակում. նրանք երկար նախապատրաստվել էին, եկել նկարահանմանը, բայց, ցավոք, որոշ տեխնիկական խնդիրների պատճառով նրանք չկան տեսահոլովակում։
Իմ սիրուն հայուհիներ, ձեզ հանդիպելու ընդամենը 2 առիթ եմ ունեցել, բայց հասցրել եմ շատ սիրել ձեզ…
Շատ տխուր եմ, որ չեմ տեսնում ձեզ իմ տեսահոլովակում։


