Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության օրն է


08:15 , 10 դեկտեմբեր, 2014

66 տարի առաջ` 1948-ի այս օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու Իրավունքների Համընդհանուր հռչակագիրը: 1950-ին Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ, իսկ այսօր նաև ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր:

Հռչակագիրը թարգմանվել է ավելի քան 360 լեզուներով. աշխարհում միակ փաստաթուղթն է, որ թարգմանվել է այսքան շատ լեզուներով:

Մարդու իրավունքների հռչակագիրն այն հիմնական փաստաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու և անհատի հիմնական իրավունքները:

Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում, Հայաստանում ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, իսկ 2003-ի հոկտեմբերի 21-ին ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը։