Հավայան կղզիներում 68 տարի առաջ խորտակված նավ են հայտնաբերել


07:30 , 10 դեկտեմբեր, 2014

затонувший корабльԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետները Հավայան կղզիների ափերին գտան «Դիքենսոն» նավը, որը խորտակվել էր տորպեդոյի հարվածից 68 տարի առաջ` 1946 թ.–ի փետրվարի 7–ին:

Ժամանակին «Դիքենսոն»–ը զբաղվում էր ստորջրյա աշխատանքներով` մալուխներ էր զոդում։ Նրան գտել են 2000 ֆուտ խորության վրա` Օախու կղզուց 20 մղոն հեռավորությամբ։ Փորձագետները հայտնում են, որ նավը, չնայած սուզանավի կողմից տորպեդոյահարվելուն, բավական լավ է պահպանվել։ Այն ջրի տակ տասնյակ տարիներ է անցկացրել, բայց կայմը կանգուն է մնացել, ղեկն առաջվա պես գործում է, տախտակամածը կանգուն է։ Մինչև անգամ կարդացվում է նույնականացման թիվը` IX-71։

Նավը ցանկանում են մտցնել ԱՄՆ ծովային հուշարձանի` Պապահանաումոկուակեայի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ։