06:30 , 10 դեկտեմբեր, 2014
Tert.am–ը գրում է.
Ամերիկացի կենսաբան Ջեյմս Վաթսոնի` Christie՛s-ի աճուրդում վաճառված Նոբելյան մեդալը ձեռք է բերել ռուս միլիարդատեր Ալիշեր Ուսմանովը:
Ինչպես գրում է BBC-ն` գործարարը, ով մրցանակը ձեռք է բերել ավելի քան 4 մլն դոլարով, մտադիր է վերադարձնել այն գիտնականին: Այս մասին հայտնել են Ուսմանովի ակտիվները միավորող USM Holdings ընկերության մամլո ծառայությունից:
Ջեյմս Վաթսոնը Խաղաղութան նոբելյան մրցանակ է ստացել 1962-ին` ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտելու համար: Նրա մրցանակն առաջինն է Նոբելյան մրցանակաբաշխության պատմության ընթացքում, որը վաճառվել է հենց դափնեկրի կողմից՝ կենդանության օրոք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ