Կորեացի տիեզերագնացը վայրէջք է կատարել Արեգակի վրա


08:00 , 10 դեկտեմբեր, 2014

СМИ КНДРՀյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստաալիքը ուղիղ եթերում հայտարարել է տիեզերագնաց Հունգ Իլ Հոնգի` Արեգակի վրա կատարած հերոսական վայրէջքի մասին։

Հյուսիսային Կորեան «մարդկության պատմության մեծագույն նվաճումն» է կատարել։ Կենտրոնական հեռուստաալիքի հաղորդավարն ուղիղ եթերում հաղորդեց, որ կորեացի 17–ամյա տիեզերագնացը վայրէջք է կատարել Արեգակի վրա և բարեհաջող վերադարձել հայրենիք։ Տանը նրան ընդունել են ինչպես հերոսի։ Այժմ Հունգ Իլ Հոնգը սպասում է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ հանդիպմանը։ 

ԶԼՄ–ները փոխանցում են, որ անվտանգության նկատառումներով թռիչքն իրականացվել է գիշերը, և Հունգն արդեն 36 ժամ է, ինչ գտնվում է Երկրի վրա։ Այդպիսով տիեզերագնացը խուսափել է Արեգակի անոմալ ջերմաստիճանից։ Սակայն պետք է նշել, որ ժամանակակից գիտությունը համոզված է, որ ցերեկը և գիշերը Արեգակի վրայի ջերմաստիճանը կազմում է մոտ 5700°C, և լուսատուն գտնվում է Երկրից 149 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։