ԱՄՆ-ի Սենատը հարապարակել է զեկույց ԿՀՎ-ի ապօրինությունների ու դաժանության մասին


03:05 , 10 դեկտեմբեր, 2014

Tert.am–ը գրում է.

ԱՄՆ-ի Սենատը հրապարակել է աղմկահարույց զեկույց, որը մամուլում անվանում են «խոշտանգումների զեկույց»:

Սենատի Հետախուզության հանձնաժողովի 500 էջանոց նոր զեկույցում բացահայտվում են ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության ապօրինությունները ահաբեկչության համար կասկածվողների հարցաքննությունների ընթացքում, ապա պետությանը ստելը, Սպիտակ տանը մոլորության մեջ պահելը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Այժմ Սենատն ասում է, որ հարցաքննության մեթոդները եղել են անընդունելի, դաժան և անարդյունավետ: Այդ մեթոդների թվում նշվում են ջրախեղդ անելու իմիտացիան,  «հարկադիր սնուցումը»՝ ուղիղ աղիքից,  քունը խանգարելը, նեղ տարածքում փակելը, վիրավորանքները: Ներկայացվում են մասնավոր դեպքեր:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ