Չի կարելի, չէ՛, ամեն ինչ վերածել շոուի՝ թեկուզ բեմադրության մասնակիցների լուրջ դեմքերով


21:27 , 9 դեկտեմբեր, 2014

«Ամեն ինչ այդքան ծիծաղելի չէր լինի, եթե տխուր չլիներ» խոսքը կարծես այսօրվա հայաստանյան իրականության համար է հենց ասված: Հենց նոր ԴԱՀԿ պաշտոնական կայքում կարդացի, որ Ծիծեռնակաբերդի համալիրում կատարվել է 16 նորանշանակ հարկադիր կատարողների երդմնակալության արարողությունը: Ախր, հայեր ջան, անմեղ նահատակներին նվիրված այդ «Սուրբ վայրը», ինչպես ծառայության պետն է բնորոշել, հեչ հարմար վայր չի, որպեսզի անցկացվի նման արարողություն: ԴԱՀԿ ծառայողի դավանանքը պետք է լինի հայաստանյան օրենսդրությունը, և վայրն էլ իր խորհրդով պետք է համապատասխանի հենց դրան և ոչ թե... Չի կարելի, չէ՛, ամեն ինչ վերածել շոուի՝ թեկուզ բեմադրության մասնակիցների լուրջ դեմքերով...