Մշակույթի նախարարությունը Ջավախք է ուղարկել գրքեր, որոնց օգտագործման ամենաարդյունավետ տարբերակը մակուլատուրա հանձնելն է


14:10 , 25 սեպտեմբեր, 2012

Գիտեք, որ Ջավախք գրքեր անցկացնել գրեթե հնարավոր չէ, ու այս հարցում անկարող են որևէ բան անել նույնիսկ մեր պետական կառույցները: Վերջերս մի մարդ (անունը չեմ գրում, որ խնդիրներ չունենա) ասել էր` կարող եմ պահելով ինչ-որ խմբաքանակի գրքեր տանել Ջավախք: Մշակույթի նախարարությունից կառոպկաներով գրքեր էին վերցրել ու մի կերպ սահմանն անցկացրել էին: 
Ջավախքում պարզվել է, որ մեր Մշակույթի նախարարությունը Ջավախք է ուղարկել պետպատվերով տպագրած ինչ-որ գրքեր, որոնց օգտագործման ամենաարդյունավետ տարբերակը մակուլատուրա հանձնելն է: 
Հիմա պատկերացնում եմ նախարարությունում ինչպես են հպարտանում, թե «գործ են արել», «գիրք են ուղարկել Ջավախք»: Ո՞վ գիտի ինչքան գումարներ են դուրս գրել այդ «գործի» համար: