Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ


19:18 , 9 դեկտեմբեր, 2014

Hayeli.am-ը գրում է․

Դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երեւանի կայազորային կլինիկական հոսպիտալ` տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին եւ առկա խնդիրներին:

Նախարարին ուղեկցել են ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:

Սեյրան Օհանյանին են ներկայացվել հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները  եւ առկա խնդիրները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հոսպիտալի վերջերս վերանորոգված բաժանմունքներում, տեղում ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, սարքավորումների հագեցվածությանը, ինչպես նաեւ  զրուցել հոսպիտալի բուժանձնակազմի եւ բուժվող զինծառայողների  հետ, վերջիններիս  մաղթելով շուտափույթ ապաքինում: