Նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են Ծիծեռնակաբերդի բարձունքում


18:46 , 9 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում են ԴԱՀԿ մամուլի ծառայությունից։

Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ  երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք  մատուցել  Հայոց մեծ եղեռնի  անմեղ զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրել  զոհերի հիշատակը  հավերժացնող  հուշակոթողին և անմար կրակի մոտ  մեկ րոպե լռությամբ հարգել  զոհերի հիշատակը:

Ծառայության 16 նորանշանակ հարկադիր  կատարողներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն  կատարել ստանձնած պարտականությունները:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ