ՀՀ և ՌԴ ՊՆ մասնագետները կաշխատեն ՀՕՊ միացյալ համակարգի ստեղծման մասին պայմանագրի ուղղությամբ


16:06 , 9 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի  9-ից 11-ը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև «Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին» պայմանագրի նախագծի քննարկման և վերջնական համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետությունում ՊՆ մասնագետների հետ կաշխատի ՌԴ ՊՆ փորձագետների խումբը: