Ապատեղեկատվություն ադրբեջանական ոգով


14:43 , 9 դեկտեմբեր, 2014

Ապատեղեկատվություն ադրբեջանական ոգով: Փաստորեն, երեկ հայկական դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձել են թափանցել ադրբեջանական դիրքեր, սակայն, մեծ կորուստներ տալով, նահանջել են, իսկ ադրբեջանական կողմը ոչ մի զոհ չունի և լիովին վերահսկում է իրավիճակը սահմանային գծում: Համենայն դեպս, այսպես են մեկնաբանում երեկվա դեպքերը ադրբեջանական որոշ հեռուստաալիքներ և թերթեր: Հետաքրքիր է, թե այս անգամ որտեղից են ջրի երես դուրս գալու նրանց սպանված զինվորների մարմինները: Ենթադրաբար «կզոհվեն» անզգուշության պատճառով կամ «կպայթեն» ականի վրա: