Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիճակը համեմատաբար կայուն է եղել: Այս մասին Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Սահմանին մեր կողմից իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ԼՂՀ Պաշտպանության բանակը կանխել է հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը:
