Օրը. Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է


10:40 , 9 դեկտեմբեր, 2014

1in.am-ը գրում է․

05162012_Corruption1_jpg_600

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր:

2003 թվականի այս օրը մեքսիկական Մերիդա քաղաքում բարձր մակարդակի քաղաքական համաժողովում ստորագրման համար բացվել է կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2003 թվականի նոյեմբերի 1-ին:

Փաստաթուղթը այն ստորագրած պետություններին պարտավորեցնում է քրեական հանցագործություն հայտարարել կաշառակերությունը, բյուջետային միջոցների հափշտակությունը և կոռուպցիոն փողերի լվացումը:

Փաստաթուղթն իր տեսակի մեջ առաջինն է:

Այս օրն աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացվում են ցույցեր, հանդիպումներ, համաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: