Սպարտակը տարին ավարտում է հաղթանակով (տեսանյութ)


00:44 , 9 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրալին»։ Հանդիպումը ավարտվել է մոսկովյան ակումբի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

«Սպարտակի» կազմում հանդիպման առաջին րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով իրեն հատկացված խաղաժամանակում դարպասին այդպես էլ հարված չի կատարել։ 56-րդ րոպեին Մովսիսյանը խաղադաշտում տեղը զիջել է ռուս երիտասարդ հարձակվող Դենիս Դավիդովին։ Կիսապաշտպան Արազ Օզբիլիսը խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով։

Ինչպես նախորդ տուրի «Լոկոմոտիվ» - «Ուրալ» մրցավեճում, այս խաղում եւս, Եկատերինբուրգը ներկայացնող ակումբի հայտացուցակից բացակայել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի անունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ