Աթենքում առաջին անգամ անցկացվել է Սանտա Կլաուսների մարաթոն


00:24 , 9 դեկտեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում է BBC-ն երեկ` դեկտեմբերի 7-ին, Աթենքում անցկացվել է Սանտա Կլաուսների՝ քաղաքի պատմության մեջ առաջին զանգվածային վազքը:

Ձմեռ պապի հագուստներով հարյուրավոր մարդիկ վազել են 2.5 կմ: նշենք, որ  այդ կերպ նրանք նվիրաբերություններ են հավաքել Աթենքում մանկական հրապարակների կառուցման և վերանորոգման համար: