23:34 , 8 դեկտեմբեր, 2014
Հիմա հոռետեսները կասեն՝ այ արդարադատության նախարար, բա որ այսօր հայտարարում եք ասուլիսի ժամանակ, թե հասարակության վստահությունը դատարանների նկատմամբ շատ ցածր է, բայց այնպես չի, որ չկա, բայց ախր Դուք եք է վճռաբեկի նախագահ եղել, դատարանների կառուցման հիմքում Դուք եք եղել: Բայց ավելի ազնիվ, կարծում եմ, պետք է գտնվել ու ասել, որ Հովհաննես Մանուկյանով չի, որ դատարանների նկատմամբ վստահությունը շաաաատ քիչ է, դա միշտ էլ այդպես է եղել, իսկ վերջի տարիներին, գրեթե ամեն օր, մամուլը գրում է հենց դատարաններում տիրող անարդարությունների մասին: Իսկ Մանուկյանի ժամանակ դատարաններին այսպես չէին վարկաբեկում մամուլում, փաստերով: Եթե էլ ավելի անկեղծ լինենք, Հովհաննես Մանուկյանի մասնագիտական դուխին ու հասարակությանն ընդառաջ գնալու, բաց ու անկաշկանդ լրատվամիջոցների հետ շփվելու բնավորությանն իսկապես հալալ է: Այս նախարարը չի վախենում քննադատությունից, ընդհակառակը, ինքն է առաջինը վեր բարձրացնում իր ոլորտի խնդիրները, քննադատում ու փորձում լուծել: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնվեն, որ այս նախարարը միանձնյա փակում է նաև իր փիառի դաշտը: Ինքն իր գործով: Ու փիառն էլ վատ բան չի իրականում, դա օբյեկտիվորեն աշխատանքը հանրությանը ներկայացնելն ու հետադարձ կապը ունենալն է: Ափսոսում եմ, անկեղծ, որ այսպիսի մարդկանց պատշաճ փիառ անել չեն կարողանում անել: Մի կայքով, անունն էլ չեմ ուզում տալ, վերցրել են էս մարդու ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը կրճատել, կոնտեքստից կտրել դրել են, լրիվ հակասական բան է ստացվել: Մի տեսակ կարծես թե դիտավորյալ արած լինեն, որ հակասական հետք թողի ընթերցողների ենթագիտակցության մեջ: Կամ մասնագիտական անգրագիտություն են դրսևորել: Բայց քաղաքական գործիչի այս տիպը, որ շատ քիչ է մեր իշխանության շարքերում, շատ ավելի որակյալ փիառի է արժանի: