Սահմանամերձ Մովսեսում նոր ջրագիծ է հանձնվել շահագործման. գյուղապետ


21:09 , 8 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզի Մովսես գյուղում մեկ թաղամասի բնակիչների համար խմելու ջրի ջրագիծ է կառուցվել, և մոտ մեկ կլիոմետրով կրճատվել է խմելու ջուր ձեռք բերելու համար ամեն օր գնալու ճանապարհը: Այս մասին Tert.am-ին ասաց Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը:

 «Նոր ջրագիծը  կառուցվել է մի քանի օր առաջ: Մի թաղամաս վաղուց խմելու ջուր չուներ: 12 տան համար Կարմիր խաչի միջոցներով այդ ջրագիծն արդեն շահագործվում է, տեղադրվել է ընդհանուր օգտագործման ծորակ»,-ասաց նա և ավելացրեց, որ բնակիչներն ամեն օր մոտ մեկ կմ դեպի սահման ճանապարհ էին գնում, որ ջուր բերեն, հիմա արդեն այդ խնդիրը չկա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ