18:26 , 8 դեկտեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Գերմանիան դեռ ուժեղ կախում ունի ռուսական գազից, գրում է The Local-ը` հղում անելով Հանովերում գտնվող չմշակված նյութերի դաշնային ինստիտուտի հաշվետվությանը:
Ինստիտուտի գնահատականներով, 2013 թվականին գերմանական նավթի միայն 2 տոկոսը և բնական գազի 12 տոկոսն է արդյունահանվել երկրի ներսում: Նավթն ու գազը կազմում են Գերմանիայի էներգետիկ պահանջարկի 55 տոկոս, իսկ դրա 1/3 մասը Բեռլինը ներկրում է հենց Ռուսաստանից:
Պարբերական այդուհանդերձ հավելում է, որ Գերմանիան մտադիր է հետագայում փոքրացնել կախվածությունը Ռուսաստանից և իր պահանջարկը բավարարել ներքին ռեսուրսներով: