«Քրդստանի համայնքների միությունը» կոչ է արել երկրի քրդերին մեծացնել դիմակայությունը Թուրքիայի ռեպրեսիվ քաղաքականության դեմ


17:34 , 8 դեկտեմբեր, 2014

Թուրքիայի քրդաբնակ մի քանի շրջաններում տեղի ունեցած զանգվածային ակցիաների ու ոստիկանության հետ գրանցված բախումների հետևանքով քուրդ երիտասարդի սպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել «Քրդստանի համայնքների միությունը»` կոչ անելով երկրի քրդերին մեծացնել դիմակայությունը թուրքական պետության ռեպրեսիվ քաղաքականության դեմ: