17:19 , 8 դեկտեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Չինաստանում այսօր Ուրումչի քաղաքի դատարանի որոշմամբ 8 մարդ է մահապատժի ենթարկվել այս տարվա ապրիլ-մայիսին մի շարք ահաբեկչական հարձակումների իրականացման համար:
Ինչպես հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ույղուրական ազգանունով «ահաբեկչական տարրերը» ապրիլի 30-ին իրականացրել են հարձակում Ուրումչի երկաթուղային ճանապարհի վրա, որտեղ սպանդ էին իրականացրել, իսկ մայիսի 22-ին հարձակվել էին քաղաքում անցորդների վրա:
