Լևոն Հայրապետյանի կալանքի երկարաձգման հարցը կլուծվի վաղը


15:12 , 8 դեկտեմբեր, 2014

294987Araratnews.am-ը գրում է․

Լևոն Հայրապետյանի կալանքի երկարաձգման հարցը դատարանում կքննարկվի դեկտեմբերի 10-ին: Այս մասին հայտնել են Մոսկվայի Բասմանյան դատարանում:

Հուլիսի 17-ին Մոսկվայի դատարանը որոշում էր կայացրել կալանքի տակ վերցնել Հայրապետյանին: Նրան մեղադրում են պետական գույքի անօրինական սեփականաշնորհման, փողերի լվացման մեջ: Նա մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման ժամանակ միջնորդական գործունեության համար: Պետական մարմիններն այս գործարքն անօրինական են համարում:

«Բաշնեֆտն» արդեն պետականացվել է: Այն սեփականաշնորհած «ԱՖԿ Սիստեմա» ընկերության ղեկավար Եվգենի Եվտուշենկովին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ