Նաիրիտցիները հրաժարվում են ներս մտնել կառավարություն, պահանջում են վարչապետին


15:06 , 8 դեկտեմբեր, 2014

Նաիրիտցիները հրաժարվում են ներս մտնել կառավարություն, պահանջում են վարչապետինYerkir.am-ը գրում է․

Այսօր հարյուրավոր նաիրիտցիներ, չնայած տեղացող անձրևին, հավաքվել են կառավարության շենքի առջև` պահանջելով իրենց աշխատավարձերը: Գործարանի ղեկավարությունը հորդորում է աշխատակիցներին մի քանի հոգով ներս մտնել կառավարություն, սակայն աշխատակիցները հրաժարվում են ներս մտնել: Նաիրիտցիները բարձրախոսով պահանջում են հանդիպում միմիայն վարչապետի հետ: Նշենք, որ նաիրիտցիների մոտ են իջել կառավարության նամակների ընդունման բաժնի պետը, և ՀՀ կառավարությանաշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ