Հայաստանի հավաքականի եւ դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է լոնդոնյան «Արսենալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է todomercado-ն։
«Կանոնիրների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գոլահար կիսապաշտպան է փնտրում ձմռանը թիմն ամրապնդելու համար։ Հայտնում են, որ անգլիական ակումբը պատրաստ է Մխիթարյանի համար 20 մլն եվրո առաջարկել։
