Հազիվ ենք հասցնում տարբեր լրատվական կայքերի ԼԿՏԻ ապատեղեկատվության դեմ պայքարել. Նազենի Հովհաննիսյան


14:23 , 8 դեկտեմբեր, 2014

Անկախ Հայաստանի գրառումը, որին պատասխանում է Նազենի Հովհաննիսյանը,  կարող եք կարդալ այստեղ:

Ներեք... բայց սխալ դիտարկում է, ապատեղեկատվություն և անգամ՝ հերյուրանք։ Ծիծաղելի է հնչում «հակամարտություն» եզրույթն առհասարակ։ Շոուի ընթացքում սուր լինելը կոնֆլիկտի չափանիշ չէ և չի կարող լինել։ Իսկ «լղոզվող» գովեստներն էլ լավ և առողջ հարաբերությունների ցուցանիշ չեն և չեն էլ կարող լինել։ Այդ արհեստածին կոնֆլիկտը կարծես ձեզ՝ ուռճացնողներին է առավել հարազատ ու հետաքրքիր... Պարապ մարդու բան է։ «Աչք մտցնե՞լ», ի՞նչը կամ ինչի՞ համար, ընկերությունը կամ կա, կամ չկա, ինստագրամով ու ֆբ-ով չի լինում, ավելին, մեր տեղադրած լուսանկարներն այն չնչին տոկոսն են կազմում իրական ընկերության, որը շատ է անձնական և ի ցույց չի դրվում երբեք։
Ուղղակի մի նկատառում. երբ ստեղծում եք «բլոգեր», «ֆեյքեր», «կերպարներ» կամ արտահայտում եք «կարծիքներ», հիշեք, որ առաջին հերթին խոսում եք մարդկանց մասին, 2-րդ՝ ցանկալի է ունենալ որևէ հիմնավորում այս կամ այն բանն ասելիս (այսինքն չկրակել օդի մեջ), 3-րդ՝ տարբերակել ոճական առանձնահատկությունները (հակամարտությունը թերևս տեղին կլիներ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համար) և վեջապես... Ինչու՞ չեք քննարկում Հ. Թումանյանին, նրա թողած ավանդը, Նշան Պեշիկթաշլյանին, որն այսօրվա պես արդիական է, Մինասի կյանքը, դեռևս ժամանակակից Ե. Մանարյանին, Մանսուրյանին, լավ, Համասյանին և նրա հաջողությունները, Հենրիկին Մխիթարյան, հաջողության հասած երիտասարդ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ունեցող անձանց, թեկուզ ԱյԹի ոլորտից... Լավ, չեք հոգնե՞լ... 
Հազիվ ենք հասցնում տարբեր լրատվական կայքերի ԼԿՏԻ ապատեղեկատվության դեմ պայքարել, հիմա էլ դուք... 
Հ.Գ. Ոչինչ հավերժ չի այս կյանքում, ընկերությունն էլ։ 
Բայց կարելի է գոնե գտնել մարդկություն և ներքին կոռեկտություն և մնալ Նորմալ, մարդկային փոխհարաբերությունների մեջ։ Եվ ես ուրախ եմ, որ ձեր՝ վերը նշած բոլոր անհատները շատ հանգիստ կարող են գտնվել նույն տարածքում, մի սեղանի շուրջ, առանց որևէ խնդրի շփվել, առնչվել, լինել և մնալ քաղաքակիրթ և մտերմիկ փոխհարաբերությունների հարթակում... 
Մի տեսակ էս քաղքենի ռաբիզական մանր ու ճղճիմ կենցաղամոլությունից չե՞ք հոգնել, լա՛վ...