13:55 , 8 դեկտեմբեր, 2014
50,000 մարդուց մեկը տառապում է Թրիչեր Քոլինզի համախտանիշով։ Ջոնո Լանքաստերի մոտ ևս հայտնաբերվել է այս հազվագյուտ հիվանդությունը։ Դեռևս ներարգանդային շրջանում պտղի ոսկորների ու հյուսվածքների զարգացումը խանգարվում է, ինչի արդյունքում երեխայի դեմքը տձևանում է։ Այս համախտանիշով ծնված մարդիկ ոչ միայն առողջական, այլև էմոցիոնալ խնդիրների են բախվում։ Այս մարդիկ անվստահ են զգում իրենց և բարդույթավորվում իրենց արտաքին տեսքից։ Ջոնոն նշել է, որ իրենից երկու տասնամյակ է պահանջվել, որպեսզի ինքը կարողանար սիրել իր դեմքը։ Նա փորձում է իր համախտանիշով երեխաներին օգնել ազատվել հնարավոր բարդույթներից ու ինքնավստահություն սերմանել նրանց մեջ։




«The Advertizer»-ին տված հարցազրույցում Ջոնոն նշել է. «Ես շատ կցանկանայի ավելի վաղ տարիքում հանդիպած լինել ինձ նման մեկին, մեկին, ով աշխատանք ու ընկերուհի ուներ, մեկին, ով կասեր ինձ.
Դու ևս կարող ես այս ամենին հասնել»։
