13:12 , 8 դեկտեմբեր, 20141in.am-ը գրում է․

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները չհանդիպեցին Բազելում:
«Մենք ցավում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չկարողացան հանդիպել ԵԱՀԿ-ում: Երկխոսությունը խաղաղության գործընթացի կարևոր մասն է»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, դեկտեմբերի 4-5-ին շվեյցարական Բազելում ընթանում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը: