Բակո Սահակյանը Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհեց


12:00 , 8 դեկտեմբեր, 2014

Բակո Սահակյանը Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհեցYerkir.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:  

Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: