Մսամթերքի ոլորտում համագործակցության առաջին քայլերը


11:38 , 8 դեկտեմբեր, 2014

ԵՏՄ-ին միանալուց հետո ավելի բուռն կերպով է զարգանալու հայ գործարարների համագործակցությունն այդ միության երկների մսամթերք արտադրողների հետ: Արդեն իսկ ռուսական մանրածախ առևտրային ցանցերը սկսել են հետաքրքրվել հայկական մսամթերքով: Տեղական մսամթերք արտադրող ընկերություններից մեկի տնօրենը հայտարարություն էր տարածել, ըստ որի արդեն քննարկվում է հայկական խոշոր լոգիստիկ օպերատորի միջոցով արտահանում կազմակերպելու մեխանիզմները: Արդեն իսկ կա նախնական պայմանավորվածություն: Ակնկալվում է` շուտով տեղական այլ արտադրողներ ևս կսկսեն կազմակերպել նմանատիպ ծրագրեր: