Գուանտանամոյի բանտից ազատ է արձակվել 6 կալանավոր. Օբաման մոտ է բանտի փակմանը


04:19 , 8 դեկտեմբեր, 2014

Tert.am–ը գրում է.

Business Insider-ի գնահատմամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Գուանտանամոյի տխրահռչակ բանտը փակելու ուղղությամբ քայլ է կատարել՝ բան, որ խոստացել էիր վեց տարի առաջ նախագահ ընտրվելիս: Այն ժամանակ Օբաման խոստովանել էր, որ Գուանտանամոյի բանտը ստվերում է ԱՄՆ-ի իմիջն աշխարհում: 

Կիրակի օրը Գուանտանամոյի բանտից ազատ է արձակվել վեց մարդ, որ այնտեղ էր պահվում մեկ տասնամյակից ավելի՝ ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական գործողություններին առնչվելու մեղադրանքով: Նրանք , Պենտագոնի փոխանցմամբ, փոխադրվել են Ուրուգվայ, քանի որ այդ մարդկանց երկրներում, մասնավորապես Սիրիայում անկայուն վիճակ է: Մոնտեվիդեոյում նրանց տարել են հիվանդանոց՝ բուժզնման: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ